211652_close_icon
views-count931 դիտում article-date 17:05 24-08-2024

Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

«Բելառուսական հողի վրա Ուկրաինայի ջերմասիրտ և աշխատասեր ժողովրդին միշտ վերաբերվել են առանձնահատուկ հարգանքով և ջերմությամբ. երկար ժամանակ մեր ժողովուրդներն ուժ են գտել միասնության մեջ, կիսել են ուրախությունն ու վիշտը, ապաստանն ու հացը, միասին հաղթահարել են դժբախտություններն ու հպարտացել են իրենց հաջողություններով։ Մեզ միավորում է ոչ միայն ընդհանուր ճակատագիրը և ազգակցական կապերը, այլ նաև բարեկամներ լինելու և հարևանների հետ հաշտ ապրելու ցանկությունը»,-ասված է շնորհավորանքի մեջ:

Լուկաշենկոն նաև համոզմունք է հայտնել, որ այսօրվա դժվարին պայմաններում ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է խոսել խաղաղության լեզվով՝ հանուն սլավոնական ժողովուրդների ներկա եւ ապագա սերունդների.«Բելառուսն իր հերթին կշարունակի անել հնարավորը տարածաշրջանում անվտանգությունը հնարավորինս արագ ապահովելու համար»։

Նմանատիպ նյութեր