211652_close_icon
views-count805 դիտում article-date 10:14 26-08-2024

Պավել Դուրովի կալանքը Ֆրանսիայում երկարաձգվել է

Ֆրանսիայում շաբաթ երեկոյան ձերբակալված Պավել Դուրովի կալանքը երկարաձգվել է։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ տեղական լրատվամիջոցներին հղումով, Telegram-ի հիմնադիր Դուրովի գործը վարող դատավորը երկարաձգել է նրա կալանքը կիրակի երեկոյան։

Ըստ օրենքի՝ Ֆրանսիայում հարցաքննության համար կալանքը կարող է տևել առավելագույնը 96 ժամ։ ԶԼՄ-ների տվյալներով, երբ նախնական կալանքի փուլն ավարտվի, դատավորը կարող է ազատ արձակել Դուրովին կամ մեղադրանք առաջադրել ու կալանավորել։

Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։

Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Բաքվից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձեռնարկատերը կալանավորվել է։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է Ֆրանսիայի անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Նմանատիպ նյութեր