211652_close_icon
views-count748 դիտում article-date 19:50 28-08-2024

Սթարմերն ու Շոլցը երկկողմանի պայմանագրով ձգտում են վերականգնել Բրիտանիա–ԵՄ հարաբերությունները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում պայմանավորվել են աշխատել հավակնոտ պայմանագրի ուղղությամբ, որը կընդգրկի պաշտպանության ոլորտից մինչև առևտրին վերաբերող հարցեր, և կկազմի Եվրամիության հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների վերականգնման մի մաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը: 

Նշվում է, որ Եվրամիության մեծ երկրներ՝ Գերմանիա և Ֆրանսիա, վարչապետ Քեյր Սթարմերի այցի նպատակն է օգնել Մեծ Բրիտանիային՝ դուրս գալու եվրոպական դաշնակիցների հետ նախկին պահպանողական կառավարության դյուրագրգիռ հարաբերություններից: 

Նոր պայմանագիրը կխորացնի համագործակցությունը գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի և մշակույթի ոլորտներում՝ միաժամանակ ավելացնելով առևտուրը:

Սթարմերը շեշտել է, որ աճը իր կառավարության թիվը մեկ առաքելությունն է: 

«Եվ այն, ինչ մենք հստակ հասկանում ենք, այն է, որ Գերմանիայում և ամբողջ Եվրոպայում մեր գործընկերների հետ հարաբերություններ հաստատելը կարևոր նշանակություն ունի դրան հասնելու համար», -ասել է նա: 

Նմանատիպ նյութեր