211652_close_icon
views-count613 դիտում article-date 21:53 30-08-2024

Խարկովում ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորվել է 47 մարդ

Ուկրաինայի հյուսիսարևելյան Խարկով քաղաքում ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորվել է առնվազն 47 մարդ, Telegram-ում գրել է շրջանի նահանգապետ Օլեհ Սինյեհուբովը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Զոհվածներից մեկը երեխա է, որ, Խարկովի քաղաքապետ Իհոր Տերեխովի խոսքով, սպանվել է քաղաքային զբոսայգու խաղահրապարակում: Ոստիկանները շրջափակել են այգու որոշ հատվածները։ Այգու նստարաններից մեկի տակ արյան ջրափոս է նկատվել։

Նմանատիպ նյութեր