211652_close_icon
views-count550 դիտում article-date 10:43 31-08-2024

Կարապետյանը Մոլդովայի մշակույթի նախարարի հետ քննարկել է երկու երկրների զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը

Մոլդովայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի մշակույթի նախարար Սերհիու Պրոդանի հետ։ Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցները անդրադարձել են երկու երկրների մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը: Դեսպանը նախարարի ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 11-ից 13-ը ՄԱԿ Զբոսաշրջության հետ համատեղ Երևանում կազմակերպվելիք Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին, վերահաստատելով հրավերը:
Խոսելով համաժողովի մասին, նախարարը հիշեց երկու տարի առաջ իր այցը Հայաստան, որի ընթացքում նա, մասնավորապես, մասնակցում էր զբոսաշրջության ոլորտում խոշոր կոնֆերանսին, ապա նկատեց, որ այս անգամ Երևան կգա պետական քարտուղար Անդրեյ Չիստոլը: Այնուհետև նախարարը կանգ առավ Մոլդովայում կազմակերպվող մշակութային միջոցառումներին, կարևորելով հայ համայնքի ներդրումը երկրի մշակութային կյանքում։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին հայ համայնքի հետ համագործակցության և հայկական ժառանգության պահպանությանն աջակցելու համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Մոլդովայի միջև մշակութային կապերի խորացումը կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

Նմանատիպ նյութեր