211652_close_icon
views-count619 դիտում article-date 12:18 31-08-2024

Ճապոնիայում «Շանշան» թայֆունի պատճառով հայտարարվել է հեղեղումների նախազգուշացում. զոհվել է 6 մարդ

Վեց մարդ զոհվել է Ճապոնիայում «Շանշան» թայֆունի պատճառով։ Երկրի տարածքում հորդ անձրեւների պատճառով տեղի են ունենում սողանքներ, հայտարարվել է հեղեղումների նախազգուշացում, տեղեկացրել է Reuters-ը։

NHK ազգային հեռարձակողը ցուցադրել է ավերված տների, հեղեղված փողոցներում լողացող ավտոմեքնենարի կադրեր երկրի հարավ-արեւմուտքում։
Փոթորիկը սկսվել է Կյուսյու կղզում՝ ռեկորդային անձևրեւներ առաջացնելով։

Հրդեհների մարման եւ տարերքի դեմ պայքարի ճապոնական գործակալության տեղեկացմամբ՝ մեկ մարդ անհետ կորել է, եւս 100 հոգի տուժել է տարերքից։ Կյուսյու կղզու Կագոսիմա հարավային պրեֆեկտուրայում 35 000 տներ մնացել են առանց էլեկտրականության։

Նմանատիպ նյութեր