211652_close_icon
views-count727 դիտում article-date 16:31 31-08-2024

Ռուսաստանը Հյուսիսային Կորեա է ուղարկել ավելի քան 20 օռլովյան վարգաձի

2022թ. աշնանից հետո մարզաձիերի օռլովյան վարգաձի ցեղատեսակի առաջին խմբաքանակը՝ 24 առանձնյակներից, ուղարկվել է Հյուսիսային Կորեա Պրիմորիեով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով «Ռոսսելխոզնադզորի» Պրիմորիեի  միջտարածաշրջանային վարչությանը։

«Օգոստոսի 25-ին «Ռոսսելխոզնադզորի» Պրիմորիեի  միջտարածաշրջանային վարչությունը երկաթուղով, «Հասան» անցակետով Հյուսիսային Կորեա է ուղարկել 24 մարզական ձիեր՝ «Օռլովյան վարգաձի» ցեղատեսակի։ Կենդանիները (19 հովատակ եւ 5 զամբիկ) անցել են կարանտինը Վլադիվոստոկի մարզում, իսկ հետո երկու հատուկ սարքավորված մեքենաներով հասցվել են «Հասան» անցակետ՝ Հյուսիսային Կորեա ուղարկվելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է, որ ձիերի վերջին մատակարարումը Հյուսիսային Կորեա երկաթուղային «Հասան» անցակետով իրականացվել է 2022թ. աշնանը։ Այն ժամանակ Հյուսիսային Կորեա է ուղարկվել 30 օռլովյան վարգաձի։

Նմանատիպ նյութեր