Իրանի արտգործնախարարի նախկին պաշտոնակատար Ալի Բաղերին նշանակվել է Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի անդամ
Իրանի նախկին փոխարտգործնախարարն ու արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին Իրանի գերագույն առաջնորդի հրամանով նշանակվել է Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի (SCFR) անդամ, հայտնում է Mehr գործակալությունը։
Ալի Բաղերին Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահից հետո։ Իրանի նոր արտգործնախարար է դարձել Սեյեդ Աբբաս Արաղչին։
Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհուրդը 2006 թվականի հունիսին ստեղծել է Իսլամական հեղափոխության առաջնորդը։ Ըստ նրա կայքում զետեղված տեղեկության՝ այն երկրի ղեկավարին առընթեր վերլուծական կենտրոն և խորհրդատվական մարմին է, որը դեր է ստանձնում կարևորագույն քաղաքականության մշակման գործում, նոր հորիզոններ է բացում միջազգային հարաբերություններում, վայելում է վերնախավի աջակցությունը և Իրանի հեռանկարային ծրագրի նպատակները կյանքի կոչելու համար ցուցիչներ մշակում։
Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահը Իրանի նախկին արտգործնախարար Սեյեդ Քամալ Խարազին է։