211652_close_icon
views-count1330 դիտում article-date 23:19 03-09-2024

Գետառի վրա կառուցվում է կենսաբանական մաքրման կայան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող գոտու կարգավիճակի տրամադրման գործընթացի շրջանակներում կառուցում ենք ջրի նախնական կենսաբանական մաքրման կայան Գետառի վրա, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, իսկ Հրազդան գետի վրա սկսել ենք 2 աղբաորսիչ կայանների շինարարական աշխատանքները:

Կայանների կառուցման նպատակը կեղտաջրերի և կոշտ կենցաղային աղբի ներթափանցման կանխարգելումն է, ինչը կնպաստի քաղաքում ջրային մակերեսների` Գետառի, Հրազդան գետի, ինչպես նաև Երևանյան լճի առողջացմանը»:

Նմանատիպ նյութեր