211652_close_icon
views-count31256 դիտում article-date 14:24 05-09-2024

Հակասանիտարական վիճակ՝ ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ. գարշահոտությունը խեղդում է ակադեմիայում ֆուտբոլ խաղացող երեխաներին. այստեղ էլ եք զիջում Ռուբեն Հայրապետյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ Երևանում կան գոտիներ, որոնք Երևանը չսիրող քաղաքացիների կողմից լցվում են աղբով, դա գաղտնիք չէ։ Բայց որ Ավան վարչական շրջանում՝ ֆուտբոլի ակադեմիայի շուրջբոլորը տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ, դա պետք է մտահոգի առաջին հերթին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆուտբոլի ակադեմիայի պարիսպների մոտ անհայտ անձանց կողմից ստեղծվել է մինի աղբանոց։ Կենցաղային ու շինարարական աղբն ամենուր է։ Էլ չենք ասում, որ դրա հետևանքով տարածքում տիրում է գարշահոտություն։

Արդյոք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին, ֆուտբոլի ակադեմիայի ղեկավարությանը, քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանին չի հուզում այն փաստը, որ ֆուտբոլի ակադեմիան նույնպես համարվում է այսօր Երևանում այն վայրերից մեկը, որտեղ այցելուների պակաս չկա։ Գումարած դրան, որ այդտեղ ֆուտբոլ են պարապում մեծ թվով երեխաներ, ովքեր ակադեմիա են ժամանում իրենց ծնողների հետ։

Ֆուտբոլի ակադեմիա են ժամանում նաև զբոսաշրջիկներ ու ինչքանով է հաճելի, որ նրանք ականատես լինել այդ փնթի վիճակին ու շնչեն գարշահոտություն։

Երբ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Ռուբեն Հայրապետյանն էր, նման պատկեր երբեք չէիր տեսնի։ Ավագ սերնդի ներկայացուցիչներն ասում են, որ նրա օրոք ամեն շաբաթ իրականացվում էր շաբաթօրյակ։ Մի քանի անգամ նույնիսկ Ռ. Հայրապետյանն էր մասնակցել շաբաթօրյակներին: Եվ նրա օրոք եթե մեկը համարձակվեր ծխախոտ նետել կամ դույլով աղբ թափել, ամբողջ տարածքը այդ փնթի արարք կատարողը կմաքրեր։ Հիմա ոնց չասենք ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, որ թե՛ ֆուտբոլում եք կաղում, թե՛ այս դեպքում ու հաստատ Ռուբեն Հայրապետյան չեք դառնա։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր