211652_close_icon
views-count553 դիտում article-date 21:29 07-09-2024

Բլինքենն Ուկրաինայի ԱԳ նոր նախարարի հետ անձամբ հանդիպելու ցանկություն է հայտնել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցանկություն է հայտնել անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը՝ առաջիկա շաբաթներին»,-նշել է Բլինքենը՝ հավելելով, թե Սիբիգան իր «վաղեմի գործընկերն է»: Նա նաև հույս է հայտնել, որ կշարունակեն սերտ համագործակցությունը։

Ուկրաինայի նոր արտգործնախարար Սիբիգան էլ իր հերթին իր թվիթերյան էջում գրել է, թե «գերազանց զրույց է» անցկացրել Բլինքենի հետ։

«Մենք քննարկել ենք ռազմական օգնության տրամադրումն արագացնելու, խաղաղության բանաձևը խթանելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մեթոդները»,- գրել է Սիբիգան՝ հավելելով, թե Բլինքենի հետ ակնկալում է սերտ համագործակցություն՝ «ընդհանուր ժողովրդավարական արժեքները պատպանելու ուղղությամբ»։

Նմանատիպ նյութեր