1138 դիտում
17:05 08-09-2024
Գևորգ Պապոյանը Լատվիայում այցելել է թռչնաբուծական գոմաղբից բիոգազ արտադրող ընկերություն
Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է «EggEnergy» ընկերություն, որը զբաղվում է շրջանաձև կանաչ տնտեսության զարգացմամբ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների և տեխնոլոգիական իննովացիաների կիրառմամբ։
Նախարարին ուղեկցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Ընկերությունը թռչնաբուծական գոմաղբից արտադրում է բիոգազ, ստեղծում էներգետիկ կարողություններ, ինչպես նաև օրգանական պարատանյութեր։
Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացներին և ներուժին։
Գևորգ Պապոյանը ընդգծել է շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից կանաչ շրջանաձև գյուղատնտեսության անհրաժեշտությունը և կարևորությունը։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբեր ամսին ընկերության ներկայացուցիչների այց կազմակերպել Հայաստանի Հանրապետություն՝ համագործակցություն հաստատելու և իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիաները ՀՀ-ում կիրառելու նպատակով։

Նմանատիպ նյութեր
814 դիտում
19:40 06-09-2024
Պապոյանը Լատվիայում ծանոթացել է հայկական ընկերության արտադրանքի ցուցադրությանը
13654 դիտում
09:19 30-11-2017
Միհրան Պողոսյանը ձեռք է բերել պատուհաններ և դռներ արտադրող ընկերություն. «Հայկական ժամանակ»