211652_close_icon
views-count733 դիտում article-date 19:20 08-09-2024

Կառուցում ենք զենքի արտադրության ստորգետնյա օբյեկտներ․ Զելենսկի

Ուկրաինան կառուցում է զենքի արտադրության ստորգետնյա օբյեկտներ, Իտալիայում կայացած միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ 
«Մենք կառուցում ենք զենքի արտադրության ստորգետնյա օբյեկտներ, որպեսզի ուկրաինացի զինվորները կարողանան պաշտպանվել նույնիսկ այն դեպքում, երբ մեր գործընկերների մատակարարումները ուշանում են»,- ասել է նա։

Ստորգետնյա ռազմական գործարաններ կառուցելու պրակտիկան նոր չէ. Ճապոնիան նման ձեռնարկությունում ինքնաթիռներ էր հավաքել դեռևս անցյալ դարի 30-ական թվականներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նմանատիպ գործարաններ կային, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։

Նմանատիպ նյութեր