Ուկրաինային անհրաժեշտ է զենքի արագացված մատակարարում․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը, հեռուստաուղերձում, հայտարարել է, որ իր երկրին անհրաժեշտ է զենքի արագացված մատակարարում և նոր տեսակի զենք՝ ռուսական հարձակումներին դիմակայելու համար։
Նրա խոսքով՝ իրավիճակը Դոնեցկի շրջանի արևելյան հատվածում «շատ բարդ է»։
«Իրավիճակը շատ ծանր է. Բախմուտում, Ուգլեդարում և Դոնեցկի մարզի այլ շրջաններում։ Այնտեղ անընդհատ ռուսական հարձակումներ են»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
«Ռուսաստանը ցանկանում է, որ պատերազմը ձգձգվի և հյուծի մեր ուժերը։ Ուստի մենք պետք է ժամանակը դարձնենք մեր զենքը։ Մենք պետք է արագացնենք իրադարձությունները, արագացնենք մատակարարումները և զենքի նոր հնարավորություններ բացենք Ուկրաինայի համար»,- ասել է Զելենսկին։