211652_close_icon
views-count868 դիտում article-date 17:04 10-09-2024

BMW-ն հետ է կանչում 1,5 մլն ավտոմեքենա

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը հետ է կանչում 1,5 մլն մեքենա՝ արգելակման համակարգի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին գրում է գերմանական Bild թերթը:

Երրորդ կողմի մատակարարած ինտեգրված արգելակման համակարգը (IBS) խնդիրներ է առաջացնում, հայտարարել են ընկերությունից՝ չհայտնելով մանրամասներ։

BMW-ի համար դա կհանգեցնի հարյուրավոր միլիոն եվրոների լրացուցիչ երաշխիքային ծախսերի: Ուստի ընկերությունը ստիպված է եղել վերանայել այս տարվա շահույթի իր կանխատեսումը։ Ընկերության արժեթղթերի գինն անմիջապես նվազել է 7%-ով, միտումը պահպանվում է նվազման։

Նմանատիպ նյութեր