39556 դիտում
13:59 11-09-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Shacman» բեռնատարը «Հյուսիս-հարավ» ճանապարհին՝ 4-րդ գյուղի հատվածում, կիսակողաշրջված հայտնվել է բետոնե պարսպի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12.30-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Կամո Խաչատրյանը իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով «Հյուսիս-հարավ» մայրուղու Շերամի 27/18 հասցեի մոտ՝ 4-րդ գյուղի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կիսակողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բեռնատարն ամբողջությամբ չի կողաշրջվել քանի որ հենվել է բետոնե պարսպին։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արեն Ղարամանյանն ու Վահե Ստեփանյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+