211652_close_icon
views-count847 դիտում article-date 11:49 15-09-2024

Մեդվեդևն Ուկրաինային սպառնում է միջուկային հարվածով

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Կիևը կարող է վերածվել «մոխրագույն կետի» քարտեզի վրա, եթե Ուկրաինայի կողմից արևմտյան զենքի օգտագործման սահմանափակումները մեղմացվեն։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ավելին, ըստ էության անդրադառնալով ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդիպմանը՝ Մեդվեդևը նշել է՝ Ռուսաստանի համբերության բաժակի լցվելու դեպքում փորձագետների ենթադրությունները, թե Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, ճիշտ կլինեն։

Նախկին նախագահ Մեդվեդևն ասել է, որ միջուկային հակամարտությունը «շատ վատ պատմություն է՝ շատ դժվար ելքով», պնդելով, որ այդ պատճառով Ռուսաստանը մինչ այս պահը չի որոշել օգտագործել «ոչ ռազմավարական կամ ռազմավարական» միջուկային զենքեր:

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ամիսներ շարունակ խնդրում է Կիևի դաշնակիցներին թույլ տալ Ուկրաինային արևմտյան հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքի խորք, այդ թվում՝ ամերիկյան հեռահար ATACMS և բրիտանական Storm Shadows, սահմանափակելու Մոսկվայի կարողությունը հարձակումներ իրականացնելու համար:

Նմանատիպ նյութեր