211652_close_icon
views-count805 դիտում article-date 16:55 21-09-2024

Լիբանանում այս շաբաթ ընդհանուր առմամբ սպանվել է 70 մարդ. Al Jazeera

Լիբանանում այս շաբաթ ընդհանուր առմամբ սպանվել է 70 մարդ, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Կատարյան ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ ուրբաթ Բեյրութի արվարձանին հասցված հարվածի զոհերից երեքը երեխաներ են, յոթը՝ կանայք, երեքը՝ սիրիացի։

Ընդհանուր առմամբ 68 մարդ վիրավորվել է հարձակման ժամանակ, նրանք տեղափոխվել են 12 հիվանդանոցներ։ 15 մարդ նախկինի պես հիվանդանոցներում է, այդ թվում երկուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

ԶԼՄ-ները նշում են, որ զոհերի ընդհանուր թիվը փեյջերների, ռացիաների պայթեցումներից,  անօդաչուների գրոհներից այս շաբաթ կազմում է 70 մարդ։
Բոլոր երեք գրոհների հետեւանքով 177 վիրավորներ գտնվում են հիվանդանոցներում։ Նրանցից 152-ը վերակենդանացման բաժանմունքներում են, իսկ հարձակումների սկզբի պահից հետո կատարվել է 2 078 վիրահատություն։

Նմանատիպ նյութեր