Գուտերեշը խոսել է կլիմայի փոփոխության հետեւանքների մասին
Կլիմայի փոփոխությունը շարունակում է տեղի ունենալ հանածո ռեսուրսների օգտագործման հետևանքների պատճառով, և ոչ մի երկիր անմասն չի մնա ճգնաժամի հետևանքներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Ծայրահեղ բարձր ջերմաստիճանները, մոլեգնող հրդեհները, երաշտը և զանգվածային ջրհեղեղները բնական աղետներ չեն: Դրանք տեխնածին աղետներ են, որոնք ավելի ու ավելի են սնվում հանածո վառելիքով», - ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանում:
«Ոչ մի երկիր անհետևանք չի մնում, բայց ամենաաղքատ ու ամենախոցելի երկրներն են տուժում», - հավելել է նա:
Գուտերեշը նաև հանդես է եկել վերականգնվող էներգիայի օգտին՝ նշելով, որ այն, ի թիվս այլ գործոնների, նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը, էներգետիկ անվտանգությանը և միլիոնավոր մարդկանց դուրս է բերում աղքատությունից։