211652_close_icon
views-count877 դիտում article-date 23:13 26-09-2024

Եգիպտոսում ՀՀ դեսպան Փոլադյանին «Ս․ Ներսես Շնորհալի, 850-ամյակ հավերժության» շքանշան է շնորհվել

Սեպտեմբերի 25-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանին դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտ տալու նպատակով ՀՀ դեսպանություն են այցելել Եգիպտոսի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Գերապայծառ Տ․ Գրիգոր Օգոստինոս Գուսանը և համայնքի այլ ներկայացուցիչներ։

Տ․ Գուսանը, դեսպան Փոլադյանին շնորհակալություն հայտնելով պաշտոնավարման ընթացքում հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարած հսկայածավալ աշխատանքի համար, նրան է փոխանցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոսի կողմից դեսպան Փոլադյանին շնորհված «Ս․ Ներսես Շնորհալի, 850 ամյակ հավերժության» շքանշանը՝ մաղթելով նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Դեսպան Փոլադյանն, իր հերթին շնորհակալություն է հայտնել Գերապայծառ Հորը և Հայ Կաթողիկե համայնքին՝ Կահիրեում ՀՀ դեսպանությանը, ինչպես նաև իր ընտանիքին այս տարիների ընթացքում ցուցաբերած օժանդակության և արդյունավետ համագործակցության համար։

Նույն օրը երեկոյան Կահիրեի Սուրբ Թերեզ եկեղեցու ընդունելությունների սրահում տեղի է ունեցել հրաժեշտի ընթրիք։

Նմանատիպ նյութեր