211652_close_icon
views-count847 դիտում article-date 09:59 03-10-2024

Պետդեպարտամենտը հույս է հայտնել, որ Ուկրաինայում պատերազմի դիվանագիտական ​​կարգավորումը շուտով կսկսվի


ԱՄՆ-ը հույս է հայտնում, որ շուտով կսկսվի Ուկրաինայի պատերազմի դիվանագիտական ​​կարգավորումը։ Այս մասին Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Քուրթ Քեմփբելը։

«Կա գիտակցում, որ դրա մի մասը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ: Հուսով եմ, որ ոչ հեռու ապագայում ինչ-որ պահի մենք կհայտնվենք ինչ-որ դիվանագիտական ​​փոխգործակցության մեջ»,- ասել է Քեմփբելը` խոսելով իրավիճակի հանգուցալուծման հեռանկարների մասին։

Քեմփբելը նաև ասել է, որ Սպիտակ տունը դեռևս նոր որոշումներ չի կայացրել Ուկրաինային ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներ մատակարարելու և ռուսական տարածքի խորքում արևմտյան զինատեսակներով հարվածների վերաբերյալ։ Այդ հարցերը շարունակում են քննարկվել ԱՄՆ վարչակազմում, նշել է նա։

Միաժամանակ, պետքարտուղարի տեղակալը մտահոգություն է հայտնել վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանի ռազմարդյունաբերական ներուժի աճի տեմպերի վերաբերյալ։ «Մենք տեսել ենք, թե ինչպես է ռուսական զինուժը վերակազմավորվում արագությամբ և վճռականությամբ, որն իսկապես մտահոգում է մեզ», - հավելել է Քեմփբելը:

Նմանատիպ նյութեր