211652_close_icon
views-count90622 դիտում article-date 20:07 04-10-2024

Արցախցի 28-ամյա տղամարդը, ով բռնի տեղահանվել էր իր ծննդավայրից, ասում էր․ «Հալալ ա էրեբունու ոստիկաններին ու քննիչներին, օրերի ընթացքում հայտնաբերեցին առևանգված «ԿամԱԶ»-ը, որով մենք մեր հանապազօրյա հացի խնդիր էինք լուծում»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝  բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռուստամ Մուրադյանի գլխավորությամբ մոտ 1 շաբաթ հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ դրական արդյունքի են հասել ու հայտնաբերել են Արցախի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Կարեն Մ․-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը առևանգել են սեպտեմբերի 28-ին։

Ինչպես դեպքի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները 150-ից ավելի հասցեներում են եղել, մոտ 120 կմ ճանապարհներ ոստիկաններն ու քննիչները շրջել են, մոտ 30 կմ, որոնց մեծ մասը եղել են անանցանելի նրանք ոտքով են անցել, եղել են Արարատի, Կոտայքի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում, քանի որ կծկտուր տեղեկություն ստանալիս Էրեբունու ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերաները անմիջապես մեկնել են այդ վայրեր, սնգամ եղել են Գառնու ձորերում։
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ոստիկաններն ու քննիչները հերթական օպերատիվ տեղեկություն  են ստանում, որ հնարավոր է նշված ավտոմեքենան Գառնու ձորից ուղղություն է վերցրել Արարատի մարզի Սուրենավան կամ Գոռավան գյուղեր։ Օպերատիվ խմբերը մեկնում են նշված գյուղեր ու պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է։

«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան մասամբ ձևափոխված հայտնաբերում է Վեդի խոշորացված համայնքի Գոռավան բնակավայրի Արարատյան 1 հասցեում՝ թաքցրած։

Մինչ դեպքի վայր կժամանեին Էրեբունու քննչական խումը տարածքը սահմանազատել են ՀՀ ՆԳՆ ոստիակնության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը՝ բաժնի պետ Հ․ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռ․ Մուրադյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է հրավիրվում նաև տուժող Կարեն Մ․-ն, ով անմիջապես ճանաչում է, որ նշված «ԿամԱԶ»-ը պատկանում է իրեն, նույնիսկ հայտնում է, թե ավտոմեքենայում ինչ ապրանքներ կան և երբ քննչական գործողությունների ժամանակ բացում են խցիկը, այնտեղ հայտնաբերում են Կարենի Մ․-ի թվարկած ապրանքները։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Կարեն Մ․-ն ասում էր․ 

«Երբ գողությունը եղավ, անմիջապես դիմեցի Էրեբունու ոստիկաններին։ Եկան, հետո ինձ կանչեցին, մի օր հետո քննիչը կանչեց։ Ճիշտն ասած հույս էլ չունեինք, որ կգտնեն։ Անհույս ապրում էինք։ Արցախից էդ մի մեքենայով ենք կարողեցել հասնել Հայաստան ու էդ մեքենայով էինք մեր օրվա հանապազօրյա հացը վաստակում։ Չնայած կողքից հետաքրքրվում էի լսում էի, որ ոստիկաններն ու քննիչները սրտացավ են մոտենում ու անում են ամեն ինչ, որպեսզի գտնեն։ Այսօր զանգահարեցին ինձ, ու ասեցին ու ավտոմեքենայի բանալիները վերցնեմ գամ բաժին։ Ճիշտ ասած մտածեցի ուրեմն մի բան կա, որ ասում են ավտոյի բանալիներով արի, ինչից հետո քննիչին ու քրեականի օպերները ասեցին, որ միասին պիտի գնանք Արարատի մարզ։ Բայց էլի չէին ասում, որ գտել են, որ մի քանի կմ իրենց հետ ավտոյով եկանք այդ վայրը, մտանք ներս, հենց «ԿամԱԶ»-ը տեսա, ոնց որ աշխարհն ինձ տային։ Խոսքեր չեմ գտնում շնորհակալություն հայտնել ոստիկաններին ու քննիչներին, ովքեր ապացուցեցին, որ ուրիշի ցավ չկա։ Բան չունեմ ասելու, միայն իմ զոհված ընկերների, իմ ընտանիքի անունից կասեմ հալալ է ձեզ տղերք, դուք ջրի երես հանեցիք հարամ հացն ուտողի արածը։ Մենք, որ թուրքից մազապուրծ եղանք, Արցախից թողինք եկանք Հայաստան ու մեր հանապազօրյա հացը էդ մեքենայով էինք վաստակում, էն էլ Արցախի պողոտայից արցախցու ավտոն տարան դուք գտաք։ Թող կատարողը կամ կատարողները օրենքի առջև պատասխան տան»։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 254 հոդվածի 3-րդ, մասի 4-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը որոնում է Արարատի մարզի բնակիչ 28-ամյա տղամարդուն, ում ինքնությունը այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 28-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին էր դիմել Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Մ․-ն և հայտնել, որ այդ օրը Արցախի պողոտա 34/1 հասցեից գողացել են իրեն պատկանող «КамАЗ» մակնիշի բեռնատարը։

Կարեն Մ․-ն հրավիրվել էր ոստիկանության Էրեբունու բաժին, ով կատարվածի վերաբերյալ տվել էր համապատասխան հաղորդում և պարզաբանել, որ այս տարվա սեպտեմբերի 24-ից իրեն պատկանող «КамАЗ» մակնիշի ավտոմեքենան կայանել էր Արցախի պողոտա 34/1 հացեի դիմաց և սեպտեմբերի 28-ին ավտոմեքենայի վրա աշխատանքներ անելու նպատակով գնացել էր նշված հասցե և նկատել, որ մեքենան տեղում չէ և ըստ իրեն՝ այն անհայտ անձը կամ անձինք գողացել են։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կարեն Մ․-ին պատճառվել էր մոտ 15 հազար ԱՄՆ դոլարի նյութական վնաս։

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և գողացված ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր էին ձևակերպել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված հատվածում կան մեծ թվով տեսախցիկներ, ինչը կօգնի ոստիկանության ծառայողներին, որպեսզի հայտնաբերեն ավտոմեքենան, իսկ այն «ասեղ չէր, որ ընկներ դեզի մեջ և կորեր»

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 198+
198+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր