211652_close_icon
views-count994 դիտում article-date 20:49 04-10-2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում միջազգային կազմակերպության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Կուզնեցովը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Ինձ համար շատ հաճելի է լինել Կազանում, որը կհյուրընկալի ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը, որտեղ որպես հրավիրված անձ կմասնակցի նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը»,- հայտնել է Կուզնեցովը:

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ Գուտերեշը հույս ունի, որ գագաթնաժողովի ընթացքում ձեռք կբերվեն Միջազգային զարգացման կարևոր պայմանավորվածություններ։

Նմանատիպ նյութեր