211652_close_icon
views-count1588 դիտում article-date 17:25 06-10-2024

Գալանտն Իրանին խորհուրդ է տվել նայել Գազայում և Բեյրութում Իսրայելի օդուժի արդյունքներին

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Իրանին խորհուրդ է տվել նայել Գազայի հատվածում և Բեյրութում իսրայելական օդուժի արդյունքներին, եթե Թեհրանը մտադիր է նոր փորձ կատարել հրեական պետության տարածքի վրա հարձակվելու համար։

«Իրանցիները նույնիսկ չեն դիպել Իսրայելի ռազմաօդային ուժերի հնարավորություններին, ոչ մի էսկադրիլիա չի խոցվել, ոչ մի ինքնաթիռ չի խոցվել, ոչ մի թռիչքուղի չի տուժել:

Բոլորն, ովքեր կարծում են, որ Իսրայելին վնաս հասցնելու փորձով կարող են մեզ հետ պահել գործողություններից, թող տեսնեն Գազայում և Բեյրութում մեր օպերատիվ ձեռքբերումները», - ասել է Գալանտը։

Նմանատիպ նյութեր