211652_close_icon
views-count1741 դիտում article-date 18:44 09-10-2024

Իսրայելում 2 մարդ է զոհվել «Հեզբոլլահ»-ի հրթիռակոծության հետևանքով

Իսրայելի հյուսիսային Քիրյաթ Շմոնա քաղաքում Լիբանանից արձակված հրթիռից 2 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով շտապօգնության ծառայությունը։

Զոհվածները տղամարդ և կին են՝ շուրջ 40 տարեկան։ 

Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ «Հեբոլլահ»-ը հայտնել է տվյալ հատվածի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին։ 
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածել է «Հեզբոլլահ»-ի 185 օբյեկտի։

ՄԱԿ-ի տվյալներով՝ իսրայելական հարվածների պատճառով Լիբանանի տարածքի մեկ քառորդի բնակիչներին տարհանման հրահանգ է տրվել։ Տեղահանված մարդիկ ապրում են Բեյրութի փողոցներում և ծովափերին։ 

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ գործողությունները սկսել է՝ ի պատասխան խմբավորման կողմից վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի հյուսիսային բնակավայրերի գնդակոծությունների։  

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։    

Նմանատիպ նյութեր