211652_close_icon
views-count1678 դիտում article-date 22:29 10-10-2024

Պուտինը նախատեսում է BRICS-ի շրջանակում շուրջ 20 երկկողմ հանդիպում ունենալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում երկու տասնյակ երկկողմ հանդիպում կունենա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆքաս»-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

«Ենթադրվում է, որ մեր նախագահը մոտ 20 երկկողմ հանդիպում կունենա, այդ թվում՝ գագաթնաժողովին մասնակցող բոլոր կարևոր խոշոր երկրների հետ»,- ասել է նա:

Ուշակովը խոստացել է ավելի ուշ հայտնել, թե կոնկրետ ում հետ են նախատեսված հանդիպումները։

Պուտինի երկկողմ հանդիպումները կսկսվեն հոկտեմբերի 21-ին և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 24-ի ուշ երեկո։

Նմանատիպ նյութեր