211652_close_icon
views-count691 դիտում article-date 21:45 17-10-2024

Սերգեյ Լավրովը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու «3+3» ձևաչափով նիստին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գերատեսչությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով նիստին: Նշվում է, որ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
 

Նմանատիպ նյութեր