211652_close_icon
views-count964 դիտում article-date 10:47 23-10-2024

Եղիշե Մելիքյանը նշել է, թե որ դեպքում կգլխավորի Հայաստանի հավաքականը

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը պաշտոնապես ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան վրա անօդաչուով հարձակումը: Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:

«Իսլամական դիմադրությունն ամբողջությամբ և բացառիկ պատասխանատվություն է կրում Կեսարիայում գործողության և ռազմական հանցագործ Նեթանյահուի տան վրա հարձակման համար:
Մենք երբեք սպիտակ դրոշ չենք բարձրացնի»,- Բեյրութում մամուլի ասուլիսում հայտարարել է «Հեզբոլլահ»-ի խոսնակ Մուհամեդ Աֆիֆը:

Հոկտեմբերի 19-ին հայտարարվել էր Կեսարիայում Իսրայելի վարչապետի առանձնատան վրա անօդաչուով հարձակման մասին: Նեթանյահուն պնդել էր, որ իրեն ու կնոջը ցանկացել է սպանել Իրանը: Իսրայելի հանրային հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է վարչապետի ննջասենյակի պատուհանին։

Նմանատիպ նյութեր