211652_close_icon

Տիգրան Ավինյանը պարգևատրել է ՕԽ-ի հայ մեդալակիրներին

views-count1510 դիտում article-date 21:55 24-10-2024
Ինձ համար մեծ պատիվ էր ընդունել և պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին, Վարազդատ Լալայանին քանի որ իրենց հաղթանակներն ու գրանցած հաջողությունները ոչ միայն հպարտություն են առաջացնում բոլորիս մոտ, այլ նաև մոտիվացնում են այն երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերն են անում մեծ սպորտում։ Ֆեյսբուքւյան էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
 
«Երևանի քաղաքապետարանը մեծ կարևորություն է տալիս սպորտին և առողջ ապրելակերպին։ Դրանով են պայմանավորված ոչ միայն մարզադպրոցների վերակառուցումներն ու հիմնանորոգումները, բակային տարածքներում սպորտով զբաղվելու հարմարավետ պայմաններ ստեղծելը, այլ նաև տարատեսակ սպորտային միջոցառումների անցկացումը, որոնց մասնակցում են բազմաթիվ մարզիկներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից»,- գրել է նա։ 

Նմանատիպ նյութեր