211652_close_icon
views-count1270 դիտում article-date 14:13 26-10-2024

ՌԴ Լիպեցկի մարզում գաղութից փախել է վեց բանտարկյալ

Լիպեցկի նահանգապետ Իգոր Արտամոնովը տեղեկացրել է վեց բանտարկյալի փախուստի մասին թիվ 2 ուղղիչ գաղութից։

Նա տեղեկացրել է, որ նրանց որոնմամբ զբաղվում են Պատիժների կրման, ՆԳՆ, Ռոսգվարդիայի եւ ԱԴԾ տարածաշրջանային ծառայությունները։
«Հասկանում եմ, որ այս նորությունը կարող է անհանգստություն առաջացնել, բայց խնդրում եմ խուճապի չմատնվել»,- գրել է նա թելեգրամ-ալիքում։
Ինչպես տեղեկացնում է տեղի Gorod48 պարբերականը, գաղութի աշխատակիցները «սկզբում գտել են փոսը», իսկ հետո պարզել, որ վեց հոգի բացակայում է։

Պաշտոնական տեղեկություն, թե որ հոդվածներով են նրանք դատապարտված, չկա։ Թելեգրամ-ալիքները հրապարակել են հինգ ուղեցույցներ, որոնցով, ենթադրաբար, փնտրվում են փախուստի դիմածները։ Նրանցից երեքը դատապարտվել է բռնաբարության (ՔՕ 131, 132, 134 հոդվածներ), երկուսը թմրանյութերի ապօրինի շրջանառության (ՔՕ 228 հոդված) հոդվածներով։

Ուղղիչ գաղութը գտնվում է Լիպեցկի Կոմալյովի փողոց 130բ հասցեում՝ արդյունաբերական գոտի քաղաքի ծայրամասում, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Նմանատիպ նյութեր