211652_close_icon
views-count895 դիտում article-date 23:23 29-10-2024

Զելենսկին հանդիպել է սկանդինավյան երկրների վարչապետների հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի վարչապետների հետ քննարկել է Կիևին տրամադրվող ռազմական օգնության հարցը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։ 

«Ուշադրության կենտրոնում է եղել Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու շարունակականությունը, մասնավորապես պաշտպանության ոլորտում առանցքային կարիքները»,- հայտնել է Զելենսկին։

Սկանդինավյան երկրների վարչապետների հետ հանդիպումը կայացել է Ուկրաինա-Հյուսիսային Եվրոպա գագաթնաժողովից հետո։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայում զենքի արտադրության ֆինանսավորումը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ մատակարարումները։

Նմանատիպ նյութեր