211652_close_icon
views-count44374 դիտում article-date 14:52 08-11-2024

Նոր Հաճնի կամրջի վերակառուցման պատասխանատուները ասես ատամհատիկին կրիա քաշած լինեն. աշխատանքը կատարվում է կրիայի հոգեբանությամբ. նախարար Գնել Սանոսյանը պետք է հետևություններ անի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում Նոր Հաճնի կամրջի վրա աշխատանքներ կատարողներից:  

Ահազանգողները նշում են, որ եթե այս տեմպերով շարունակվի, ապա մեկ տարին էլ չի բավականացնի, որպեսզի կամուրջը հանձնվի շահագործման:  

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում կամրջի վրա աշխատանքներ կատարող 2-3 աշխատակիցներն ասում էին, թե իրենք լավ էլ գործ են անում, մինչդեռ օրեր առաջ էինք ֆոտոռեպորտաժ, տեսանյութ հրապարակել, ու այսօր էլ ականատես եղանք, որ իրոք ահազանգողները գույները չեն խտացրել:  

Բառիս բուն իմաստով կարծես թե անպատասխանատու մոտեցում ցուցաբերեն կամրջի վրա աշխատանքներ կատարողների, այսպես ասած, ղեկավարները, որոնց չի էլ մտահոգում, որ օր առաջ պետք է աշխատանքներն ավարտին հասցնեին, մինչդեռ արդեն տեղեկություններ են տարածվում, թե կամուրջը շահագործման է հանձնվելու 2025 թվականին:

Միայն այս քանի օրերի ընթացքում կամրջի վրա ավելացել է մի քանի մետր «տոլ» փռելը, իսկ ինչի պատճառով էլ վարորդները նկատում են, որ կամրջի վրա սայլը տեղից չի շարժվում, ու ամենաքաղցր խոսքերն էին ուղղում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերությանը, ու հենց նշված ընկերությունն է հանձն առել, որ կամուրջը պետք է դեռ շաբաթներ առաջ բացվեր:  

Մինչդեռ աշխատողների թվաքնակն այնքան քիչ է, որ երևի օրը բավարարում է միայն մի քանի մետր «տոլ» փռելուն:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ճիշտ կանի՝ մի օր անակնկալ այցելի Նոր Հաճնի կամուրջ ու ականատես կլինի, որ քաղաքացիները իրավացի են:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր