211652_close_icon
views-count808 դիտում article-date 14:38 09-11-2024

Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայի վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է լսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար, սակայն այս խնդրի պարզ լուծում չի կարող լինել:

Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

«Մենք չափազանց զգույշ, պատասխանատու և ուշադիր ենք մոտենում այս հարցում երկրների կողմից առաջարկվող ցանկացած գաղափարի:

Հասկանալի է, որ Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված  խնդիրների պարզ լուծում չի կարող լինել»,- հավելել է Ռյաբկովը։

Նմանատիպ նյութեր