211652_close_icon
views-count997 դիտում article-date 21:35 09-11-2024

Նոյեմբերի 13-ին Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Սպիտակ տանը

Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 13-ին, Սպիտակ տանը տեղի կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նախագահական ընտրություններում հաղթող Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ կապված երկրում իշխանության առաջիկա փոխանցման հետ։  

Այս մասին ասվում է Սպիտակ տան հրապարակային հայտարարության մեջ։

«Նախագահ Բայդենը և նորընտիր նախագահ Թրամփը կհանդիպեն Չորեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին, Օվալաձև աշխատասենյակում, իսկ լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտնել էր, որ Բայդենի թիմն աշխատում է Թրամփի հետ իշխանության փոխանցման հարցով հանդիպում կազմակերպելու վրա և ապագա նախագահի թիմի հետ արդեն քննարկում է  փոխանցման առաջիկա գործընթացը։

Նմանատիպ նյութեր