211652_close_icon
views-count973 դիտում article-date 18:50 20-11-2024

Վարչապետն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում Հայաստանի-Էստոնիայի համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղաքական ակտիվ երկխոսությունը, հարաբերությունների խորացումը տնտեսության և այլ ոլորտներում: Երկրի ղեկավարն ընդգծել է Էստոնիայի դերը նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման և մեր երկրում բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Մարգ Մարդիսալու-Կահարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել Էստոնիայի Կառավարության շահագրգռվածությունը ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ: Այդ առումով, դեսպանը կարևորել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր