211652_close_icon
views-count1579 դիտում article-date 20:57 20-11-2024

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Դավիթ Խուդաթյանին ազատել Արմավիրի մարզպետի պաշտոնից

Կառավարությունն առաջարկել է Դավիթ Խուդաթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ որոշման նախագիծը նոյեմբերի 20–ին հրապարակվել է կառավարության գրավոր քվեարկության հարցերի շարքում: 

Նոյեմբերի 20–ին ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար կնշանակվի Դավիթ Խուդաթյանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի Կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ Արդեն նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ 

Հրաժարական ներկայացնող պաշտոնյաների շարքում էր Գնել Սանոսյանը, ով նոյեմբերի 18-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել։ 

Նմանատիպ նյութեր