211652_close_icon
views-count1135 դիտում article-date 21:09 20-11-2024

Վերջին 40 տարվա ընթացքում Իրաքում առաջին ազգային մարդահամարն է անցկացվում

Tert.am-ի փոխանցմամբ՝ Իրաքը անցկացնում է համապետական մարդահամար: Այս երկրում ժողովրդագրական տվյալների հավաքագրում 1987 թվականից ի վեր, երբ արդեն Սադամ Հուսեյնն իշխանության էր, չէր իրականացվել: Այս մասին գրում է aljazeera.com-ը:

Այդ առիթով ներքին գործերի նախարարությունը պարետային ժամ է հայտարարել: Երկու օրում 120 հազար հետազոտողները երկրի բոլոր 18 նահանգների տնային տնտեսությունների մասին տվյալներ կհավաքեն:
։
Պլանավորման նախարարության խոսնակ Աբդուլ-Զահրա Ալ-Հինդավին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հետ համատեղ անցկացված մարդահամարը ցույց կտա Իրաքի իրականությունն ամենափոքր մանրամասնությամբ, ինչը թույլ կտա իշխանություններին բացահայտել առողջապահության, կրթության և բնակարանային ապահովման բացերը։

Նմանատիպ նյութեր