1804 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան
Կառավարության՝ նոյեմբերի 21-ի նիստին ԿԳՄՍՆ-ի՝ կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակում վերաբաշխում կատարելու հարցը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզին առնչվող աշխատանքներին և դրա գործարկման ժամկետներին:
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հիշեցրեց՝ աշխատանքներն ավարտական փուլում են, հիմա գույքի ստացման գործընթացն է, և գազամատակարարման հետ կապված վերջին հարցերն են լուծվում, այս տարվա ընթացքում մանկապարտեզը կբացվի:
«Պլանավորված էր հոկտեմբերին, բայց գազի հետ կապված խնդիրներ էին առաջացել, հիմա այդ հարցը կարգավորել են, ներքին գազամատակարարումը կառուցված էր, միացնելը՝ ոչ»,- ասաց Խուդաթյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Գոնե որ գալիս ենք այցի, մի՛ ասեք՝ հոկտեմբերին բացվելու է: Գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առաջ ասել եմ՝ երբ է բացվում, ասել եք՝ հոկտեմբերին է բացվում, ես էլ գրել եմ. «Հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է»: Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի, ստացվե՞ց: Ինչո՞ւ եք ասում՝ հոկտմբերին բացվում է:
Ես զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ, խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն: Որևէ մեկը ինձ չասի՝ մի հատ ժամկետ, տվյալ, որը ստուգված, վերստուգված չէ, ամենափոքր բանն անգամ:
Ինչքա՞ն կարելի է սենց, ժողովո՛ւրդ ջան: Հիմա ասում եմ՝ կարո՞ղ են այդ գյուղի ժողովուրդը և հանրապետության ժողովուրդն ասել՝ վարչապետը սուտ ասեց: Իհարկե, կարող են ասել: Հիմա կարո՞ղ են բացատրել՝ գազի մարդը շատ էր խմել, ուշ արթնացավ, հետո մեքենայի անիվը թողեց, հետո քամի էր, բայց դա ի՞նչ կապ ունի»:

Նմանատիպ նյութեր
29374 դիտում
19:37 21-02-2021
Միքայել Մինասյան. Սրանք իսկապես ինձ լավ չեն ճանաչում, ես գալու եմ բոլորիդ հետևից ու դուք հատ առ հատ պատասխան եք տալու
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»