211652_close_icon
views-count1084 դիտում article-date 18:06 22-11-2024

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին:

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և բեղմնավոր աշխատանք մաղթել Մեսրոպ Մեսրոպյանին:

Արայիկ Հարությունյանը հավելել է, որ այս տարիներին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նաև որպես ինստիտուտ է ձևավորվել և զարգացել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մեսրոպ Մեսրոպյանն այդ հենքի վրա պետք է փորձի շարունակել զարգացումը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն առաջնահերթությունները, որոնք կան, քննարկվել են նրա հետ և՛ Կառավարությունում և՛ Ազգային ժողովում, այն բազմաթիվ հարցերը, որոնք բարձրացվել են, այդ հարցերը պետք է արագ լուծվեն, ինչը պահանջում են մեր հանրությունը և քաղաքական ուժերը:

«Այս առումով, բավականին աշխատանք ունենք անելու»,- իր խոսքն ամփոփել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Մեսրոպ Մեսրոպյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:

Նմանատիպ նյութեր