Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ուրբաթ Լոնդոնում հանդիպել է իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լամիի հետ։ Լամմին ավելի վաղ գլոբալ իրավիճակը նկարագրել է որպես «ծանր աշխարհաքաղաքական ժամանակներ»: Հաղորդում է euronews-ը։
Առանձնազրույցն անցկացվել է Կարլթոնի այգիներում, որտեղ 1940-1944 թվականներին գտնվում էր գեներալ դը Գոլը և աքսորյալ մարտնչող Ֆրանսիայի կառավարությունը:
Հանդիպումից առաջ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարությունների ղեկավարները համատեղ հոդված են հրապարակել, որտեղ ներկայացված են այն հիմնական թեմաները, որոնք շոշափվել են ուրբաթ օրը բանակցությունների ընթացքում։
Բարրոն և Լամմին նախազգուշացրել են աշխարհը «պուտինացնելու» փորձի հետևանքների մասին, քանի որ Ուկրաինայի պատերազմը տարածվում է Եվրոպայի սահմաններից դուրս: