211652_close_icon
views-count1117 դիտում article-date 22:24 25-11-2024

Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել

ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։

Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ։

Հնագիտական աշխատանքները իրականացվում են  ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ արշավախումբը փլատակներից մաքրում է բարձունքին գտնվող ամրոցի պարիսպները՝ բացահայտելով միջնադարյան թաքնված մշակութային շերտերը։

Արդեն կան առաջին գտածոները, դարերով ծածկված հողի հաստ շերտի տակից հայտնաբերվել են հասարակ և ջնարակված խեցեղեն։

«Բաղաբերդ»-ը Սյունիքի թագավորության դարպասն է եղել  10-12-րդ դդ․ և կարևոր դեր է խաղացել Հայաստանի պատմության երկարատև ընթացքում՝ Արշակունիների թագավորության շրջանից մինչև Օրբելյանների իշխանություն։

Նմանատիպ նյութեր