2471 դիտում
23:10 27-11-2018
Արցախի մի շարք հուշարձանների տարածքներում հնագիտական արշավախմբերը աշխատանքներ են իրականացրել ու հետաքրքիր բացահայտումներ արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Անցնող տարում Արցախի Հանրապետության մի շարք հուշարձանների տարածքներում հնագիտական արշավախմբերը աշխատանքներ են իրականացրել ու հետաքրքիր բացահայտումներ արել:
Արցախի մեր գործընկերները խոստանում են գործակցությունը ամրապնդել ոչ միայն հնագիտության, այլև` հուշարձանների պահպանության ոլորտում: Հայկական երկրորդ հանրապետության ու համայն հայության պատմամշակութային ժառանգության պահպանությունը միասնական ջանքերով առավել արդյունավետ կիրականացվի: Փորձի փոխանակում, համատեղ միջոցառումների` ցուցադրությունների, գիտաժողովների իրականացում, կադրերի վերապատրաստում: Սրանք նախանշվող աշխատանքների ամենակարևոր ուղղություններն են:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Թարվերդյանը Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արմինե Հայրապետյանիհետ հանդիպման ընթացքում ներկայացրել է կազմակերպության կառուցվածքը, գործառույթներն ու իրավասությունները, խոսել`անցնող տարում իրականացրած կարևոր ծրագրերի մասին:
Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի ևզբոսաշրջության նախարարարության «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարն էլ տեղեկացրել է, որ գործառույթները հիմնականում նույնն են: ՊՈԱԿ-ի ենթակայության տակ 5 արգելոցու 6 շրջանային ծառայություններ են: Արմինե Հայրապետյանի խոսքով կազմակերպության ֆոներում շուրջ 7000 առարկա է պահվում: Խոսելով հուշարձանների տարածքներ զբոսաշրջիկներիայցելությունների մասին, տիկին Հայրապետյանը նշել է, որ նրանք հետաքրքրություն են ցուցաբերում Տիգրանակերտի թանգարանի նկատմամբ:
Արա Թարվերդյանը կարևորել է հուշարձանների պահպանության գործում միասնական ջանքերի ներդրումը, ճանաչողական այցերի անհրաժեշտությունը:
Զբոսաշրջության զարգացմանը խթանելու և տուրիստական ընկերությունների հետաքրքրությունն առավել ակտիվացնելու հարցում էլ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պատրաստ է կիսվել սեփական փորձով ու համատեղ աշխատել:
«Շատ կարևոր է բովանդակալից ու հետաքրքիր տեղեկատվության փոխանցումըտուրիստներին, նաև` բուկլետների հրատարակումը», -իր խոսքում ասել է Ա. Թարվերդյանը, կարևորելով նաև արցախցի գործընկերների մասնակցությունը միջազգային ծրագրերին:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի փոխանցմամբ հուշարձանը` հատկապես արգելոց-թանգարանները պետք է հնարավորինս հասանելի դարձնել հասարակությանը` չսահամանափակվելով միայն այցելութուններով, այլ հնարավորություն տալով քաղաքացիներին ու կազմակերպություններին`պահպանելով հուշարձանի անխաթարությունը բարեխղճորեն օգտագործել հուշարձանի տարածքը:
Հանդիպման ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019 թ. գարնանը Արցախի Հանրապետությունում գիտաժողով անցկացնել, կլինեն նաև` փորձի փոխանակմանը միտված հանդիպումներ: ՊՈԱԿ-ի ղեկավարությունը նախատեսում է այցելել Արցախի հուշարձանների տարածքներ, արգելոց-թանգարաններ` տեղում քննարկել աշխատանքի ընթացքում ծագող հարցեր:
Հանդիպման ավարտին Արա Թարվերդյանը արցախցի գործընկերոջը նվիրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակություններից մի քանիսը. «Ջուղա» հարյուրամյա ցեղասպանության վկան քառալեզու ալբոմը, «Գորգերի և Կարպետների հավաքածու»-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ցանկում ընդգրկված հայկական հուշարձանների, ինչպես նաև` «Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարակից տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների» կատալոգները:
Հրատարակություններն առայժմ գրախանութներում չկան, սակայն, գալիք տարի ՊՈԱԿ-ի ղեկավարությունը նախատեսում է դրանք ներկայացնել Հայաստանի և Արցախի ընթերցողին:
[b]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3529 դիտում
22:57 16-12-2015
Հայաստանի Երերույք հնագիտական հուշարձանը ընդգրկվել է Եվրոպայի 14 առավել վտանգված հուշարձանների ցանկում
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»