1147 դիտում
13:39 27-11-2024
Խմբակցությունը Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայց քննարկելու է խմբակցությունում նրա հետագա գործունեության հարցը. Խամոյան
Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ Այս
մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը:
«Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, եւ բնական է, եթե խմբակցության որևէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։
Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցև ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:
Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ»,- գրել է Խամոյանը:

Նմանատիպ նյութեր
1479 դիտում
20:18 01-02-2014
Թևան Պողոսյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու իր դիմումը
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»