211652_close_icon
views-count991 դիտում article-date 18:16 27-11-2024

ԱԺ նախագահն ընդունել է Նիդերլանդների նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան կարեւոր հանձնառության ստանձնման կապակցությամբ ու հույս հայտնել, որ վերջինիս դիվանագիտական ծառայության օրոք հայ-նիդերլանդական հարաբերությունները նոր մակարդակի են հասնելու՝ չբավարարվելով համագործակցության առկա բարձր տեմպերով:

Դեսպան Մոնրոյ-Վինթերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար ու պատրաստակամություն հայտնել խորացնելու եւ ընդլայնելու առկա համագործակցությունը:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցը:

Նմանատիպ նյութեր