211652_close_icon
views-count1033 դիտում article-date 21:10 28-11-2024

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԵԽԽՎ հանձնաժողովի քարտուղարության ղեկավարին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը` կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպայի խորհրդի միջեւ միջխորհրդարանական բարեկամական կապերի  ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական  վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Գյունթեր ՇԻՐՄԵՐԻՆ պարգեւատրել Ազգային ժողովի պատվո մեդալով:

Նմանատիպ նյութեր