211652_close_icon
views-count1009 դիտում article-date 18:30 29-11-2024

ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքէջից։

ԿԸՀ-ն նոյեմբերի 29-ի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին։

Նմանատիպ նյութեր