211652_close_icon
views-count1171 դիտում article-date 22:23 03-12-2024

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում մանրամասն քննարկել է Սիրիայում իրավիճակի սրումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը` նշելով, որ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Մանրամասն քննարկվել է Սիրիայում կտրուկ սրված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են մշտապես շփման մեջ լինել կարգավորման ուղիներ գտնելու համար։

Նմանատիպ նյութեր