994 դիտում
13:39 06-12-2024
Ինչու է կարևոր ջրի դրոշմավորումը. ՊԵԿ-ն իրազեկում է
Հայաստանում 2024-ի մայիսի 1-ից փաթեթավորված խմելու ջուրը դրոշմավորվում է նույնականացման միջոցներով։
ՊԵԿ հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ սա նշանակում է, որ մանրածախ առևտրի կետերում ինչպես գազավորված, այնպես էլ չգազավորված խմելու ջրի տարայի, փաթեթավորման, պիտակի վրա կամ այլ տեսանելի վայրում սպառողները կարող են գտնել Դատա մատրիքս հատուկ թվային ծածկագիր և E-mark բջջային հավելվածի միջոցով ստուգել ապրանքի վերաբերյալ տեղեկությունները։
«Թվային դրոշմավորման շնորհիվ խմելու ջրի յուրաքանչյուր շիշ ստանում է եզակի թվային ծածկագիր, որի միջոցով պետությունը, տնտեսվարողը և սպառողը հնարավորություն են ձեռք բերում հետևել վերջինիս տեղաշարժին շրջանառության բոլոր փուլերում։ Համակարգը տալիս է մի շարք առավելություններ։
Կեղծ արտադրանքի կանխարգելում
Նույնականացման միջոցներով դրոշմավորումը հնարավորություն է տալիս բացահայտել և դուրս բերել շուկայից կեղծված խմելու ջուրը։
Արդար մրցակցության ապահովում
Հարկային վարչարարության և ապրանքների վերահսկողության կատարելագործման շնորհիվ ստեղծվում են հավասար և արդար մրցակցային պայմաններ խմելու ջրի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար։
Ստվերային տնտեսության նվազեցում
Թվային դրոշմավորումը թույլ է տալիս պետությանն ավելի արդյունավետ վերահսկել ապրանքների շրջանառությունը և նվազեցնել հարկերից խուսափելու հնարավորությունները։
Սպառողների իրավունքների պաշտպանություն
Համակարգը սպառողներին հնարավորություն է տալիս գնելուց առաջ ստուգել ապրանքի իսկությունն ու սպառման ժամկետը և վստահ լինել, որ ձեռք են բերում օրինական արտադրանք:
Պետության վարչարարական գործիքների լավարկում
Հետագծելիության համակարգը պետությանը տրամադրում է հավելյալ տեղեկատվություն՝ հարկային հսկողությունն ու ստուգումներն ավելի թիրախային և արդյունավետ դարձնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
2905 դիտում
19:12 22-10-2019
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին