211652_close_icon
views-count832 դիտում article-date 18:50 06-12-2024

Համաշխարհային բանկը Թուրքիային հատկացնում է 910 մլն դոլար

Համաշխարհային բանկը հաստատել է Թուրքիային 910 մլն դոլարի ֆինանսավորում տրամադրելու որոշումը: Այն կընթանա 2 փուլով։ Նախ կտրամադրի 660 մլն դոլար՝ էլեկտրական երկաթուղային փոխադրումների ընդլայնման համար, իսկ այնուհետև 250 մլն դոլար՝ հանրային առողջապահության ոլորտը բարելավելու նպատակով։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Ֆինանսավորման ծրագրի շրջանակներում Սիվասի Դիվրիգի շրջանի և Կարսի միջև կապը կընդլայնվի 660կմ՝ ամբողջությամբ էլեկտրիֆիկացված և ժամանակակից երկաթուղային գծով:

Իսկ Թուրքիայի հանրային առողջապահությանը հատկացվելիք գումարը կօգնի ընդլայնել պատվաստանյութերի արտադրությունը և ամրապնդել արտակարգ իրավիճակներին դիմակայելու և արագ արձագանքելու կարողությունը:

Արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը կներառի հանրային առողջապահության այն ռիսկերը, որոնք բխում են երկրի վարակիչ հիվանդություններից, կլիմայի փոփոխությունից և բնական աղետներից։

Նմանատիպ նյութեր