784 դիտում
10:43 07-12-2024
Իսլամիստները գրավել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Դարաա քաղաքը
Սիրիայի կառավարությունը կորցրել է վերահսկողությունը Դարաա քաղաքի նկատմամբ, որը խորհրդանշական նշանակություն ունի իսլամիստ գրոհայինների համար, ինչպես նաև համանուն նահանգի մեծ մասի նկատմամբ։ Այս մասին դեկտեմբերի 7-ին, հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը ( SOHR ):
«Տեղական խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Դարաա նահանգի տարածքները, ներառյալ հենց Դարաա քաղաքը: Նրանք այժմ վերահսկում են նահանգի ավելի քան 90 տոկոսը, քանի որ ռեժիմի ուժերը աստիճանաբար դուրս են բերում զորքերը», - ասել է SOHR-ը: Կազմակերպության տվյալներով՝ օրվա սկզբին իսլամիստական խմբավորումները գրավել են Հորդանանի հետ սահմանին գտնվող Նասիբ-Ջաբեր անցակետը։ Հորդանանի կողմից այս անցակետն արդեն փակվել է, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։
Իսլամիստական ընդդիմության վերահսկողության տակ անցած Դարաա քաղաքը խորհրդանշական նշանակություն ունի որպես այն վայր, որտեղից սկսվել է 2011 թվականին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ ապստամբությունը: Քաղաքացիական պատերազմի գագաթնակետին Դարաան «ապստամբների բաստիոն» էր, նշում է AFP-ն։ 2018 թվականից քաղաքը գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ։

Նմանատիպ նյութեր
909 դիտում
13:02 29-05-2015
Սիրիայում իսլամիստները գրավել են Արիհա քաղաքը
6480 դիտում
12:09 09-07-2017
Կեսօրին Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադարն ուժի մեջ է մտնելու
1843 դիտում
16:48 25-03-2015
Զինյալները գրավել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից պահպանվող Սիրիայի Բոսրա քաղաքը
Այս բաժնից
1087 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1111 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1096 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար